կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հիվանդանոց դիմած 12 ոստիկաններից 3-ին բուժօգնություն է ցուցաբերվել. ԱՆ

Հիվանդանոց դիմած 12 ոստիկաններից 3-ին բուժօգնություն է ցուցաբերվել. ԱՆ

Այսօր վաղ առավոտյան՝ Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով բուժօգնության դիմած 12 անձանցից 3-ին է բուժօգնություն ցուցաբերելու կարիք եղել։ Այս մասին հայտնել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Նրանք ենթարկվել են հետազոտության, ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահին բոլոր դիմածները դուրս են գրվել։ Նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ լուրջ բարդություն չկա»,-ասաց ԱՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ  ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: