ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
«Հիշողության գնացքը» հասավ Մինսկ. հայաստանցի դպրոցականներն ավարտեցին ճանապարհորդությունը

«Հիշողության գնացքը» հասավ Մինսկ. հայաստանցի դպրոցականներն ավարտեցին ճանապարհորդությունը

Հայաստանցի դպրոցականներն ավարտեցին «Հիշողության գնացքով» ճանապարհորդությունը` այցելելով Հայրենական մեծ պատերազմի մարտական փառքի վայրեր: Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը։ 9 հազար կիլոմետրանոց ճանապարհն ավարտվել է Մինսկում, փոխանցում է arm.sputniknews.ru-ը:

Ամենամյա ակցիային այս տարի մասնակցել է 15-17 տարեկան շուրջ 200 պատանի Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

14 օրվա ընթացքում երեխաներն այցելել են Բելառուսի քաղաքներ՝ Բրեստ, Գրոդնո, Պոլոցկ, Մոգիլև, Գոմել, Մինսկ, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքներ՝ Սանկտ Պետերբուրգ, Պետրոզավոդսկ, Արխանգելսկ, Վոլոգդա, Վոլգոգրադ, Մոսկվա և Մոսկվայի մարզ: Մասնակիցներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի հիշատակի հետ կապված վայրեր:

Ավելի վաղ մերձմոսկովյան Կուբինկայում նախագծի մասնակիցների հետ հանդիպել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսկ ճանապարհի ավարտին՝ Մինսկում, մասնակիցներին դիմավորել է Բելառուսի Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Նատալյա Կոչանովան:

Ուղևորության եզրափակիչ փուլում դպրոցականներին ուղեկցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը:

  • Կիսվել: