երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Վանաձորի մի շարք փողոցներում

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Վանաձորի մի շարք փողոցներում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան, Խորենացու փողոցներում, հիմնանորոգվում է նաև Վանաձոր քաղաքային համայնքի Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ հրապարակ հատվածում գտնվող էստակադան։
Հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը 6.1կմ է։ Բոլոր տեղամասերում ներկայում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կատարվում են մայթերի սալարկման, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման և այլ աշխատանքներ։
 
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն օրերս Լոռու մարզ կատարած այցելության ընթացքում եղել է նաև Վանաձորում և ծանոթացել տարվող աշխատանքների ընթացքին։ Կապալառու կազմակերպություններին հանձնարարվել է շինաշխատանքները կատարել որակով, և քանի որ շինարարությունն ընթանում է երթևեկությանը զուգահեռ, աշխատանքները կազմակերպելիս անել առավելագույնը՝ երթևեկությանը հնարավորինս քիչ խոչընդոտելու համար։
 

  • Կիսվել: