երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Վանաձոր քաղաքում այսօր առավոտից ջրի խնդիրը լուծվել է». «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

«Վանաձոր քաղաքում այսօր առավոտից ջրի խնդիրը լուծվել է». «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Վանաձոր քաղաքում այսօր առավոտից ջրի խնդիրը լուծվել է: Այս մասին  հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից: Նրանց փոխանցմամբ՝ խնդիրն այն է եղել, որ խողովակաշարերում ճնշում է եղել:

«Վանաձոր քաղաքի մի շարք փողոցներում ջուր չի եղել այն պատճառով, որ այն աղբյուրները, որոնք ջուր են մատակարարում, օդ է լցվել: Ինչն էլ թույլ չի տվել ճնշում զարգացնել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձոր քաղաքի տարբեր փողոցներում ութ օր է, ինչ ջրամատակարարումը դադարեցվել է: Ջուրը տալիս են միայն օրվա վերջում մի քանի րոպեով:

  • Կիսվել: