հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վանաձորի մի շարք հասցեներում  վաղը գազ չի լինի

Վանաձորի մի շարք հասցեներում վաղը գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի, Չերկասի փողոցների, Համբարձումյան փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի, Բուլղարական 1-ին ավանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: