ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ

Հիմնականում զոհերի մարմիններն են բերում. շատ են վիրավորները. Մարտունու հիվանդանոցի բժիշկ

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել ենք Ստեփանակերտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու հիվանդանոցի բժիշկներից Հրայր Աղաբեկյանը:

«Շատ են վիրավորները, և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորականների շրջանում: Երեխաներ ու կանայք չկան վիրավորների շրջանում, նրանք ապաստարաններում են»,- ասաց բժիշկը:

Նրա խոսքով՝ այժմ հիմնականում զոհերի մարմիններն են բերում. «Ոչինչ էլի, շատ են զոհերը»:

Հրայր Աղաբեկյանը նշեց, որ հիմնականում բեկորային ու հրազենային վնասվածքներ ունեն վիրավորները. «Հիմնականում թեթև վիճակում գտնվողներն են մեր հիվանդանոցում»:

  • Կիսվել: