ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու. Ուրիխանյանին անհանգստացրել է վարչապետի  կորոնավիրուսով վարակվելու փաստը

Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու. Ուրիխանյանին անհանգստացրել է վարչապետի կորոնավիրուսով վարակվելու փաստը

«Իմ ասելիքը վերաբերվում է նիստի վարմանը և նիստերի ճակատագրին»,- այսօր խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Նա նշեց՝  այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով:

«Դա նշանակում է ի՞նչ, որ վարչապետը ընդամենն օրեր առաջ, կամ գուցե նույնիսկ շաբաթներ առաջ վարկակիր է եղել, և շատերը շփվել են նրա հետ: Օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը սուրճ էր խմում հետը, ձեզնից շատերը, հարգելի «իմքայլականներ», կոնտակտավոր եք եղել։ Այսինքն՝ մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են: Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը, ինչից հետո պատգամավորները սկսեցին ծիխաղել։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Պարո՛ն Ուրիխանյան, ես նախկինում պատասխանել եմ Ձեր հարցին, մի քիչ հանգմանքներն այլ էին, մի անգամ էլ կպատասխանեմ առիթի դեպքում, բայց հիմա քվեարկությունները անենք»:

  • Կիսվել: