կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խրախուսվել են շնորհակալագրերով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խրախուսվել են շնորհակալագրերով

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցությամբ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոհիշյալ աշխատակիցներն օրինակելի և բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են շնորհակալագրերով.
 
Ռուզաննա Սարգսյան - Հիդրոլոգիայի ծառայության հիդրոգրաֆիայի, հիդրոմորֆոլոգիայի և հիդրոմետրիայի բաժնի գլխավոր մասնագետ
 
Արմեն Բարխոյան - Հիդրոլոգիայի ծառայության Սևան-Հրազդան գետավազանի հիդրոլոգիական կայանի գ. Մարմարիկ - դ. Աղավնաձոր հիդրոդիտակետի դիտող
 
Անահիտ Ասատրյան - Օդերևութաբանության ծառայության հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ
 
Արման Լևոնյան - Օդերևութաբանության ծառայության Եղվարդի օդերևութաբանական կայանի պետ
 
Լաուրա Գրիգորյան - Հեռահաղորդակցության և հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման ծառայության տվյալների կառավարման բաժնի առաջատար մասնագետ
 
Ելենա Խալաթյան - Կլիմայի ծառայության կլիմայի ուսումնասիրության և մոնիթորինգի բաժնի պետ-ծառայության պետի տեղակալ
 
Ռաֆայել Կոստանյան - Կենտրոնական լաբորատորիայի տեխնոլոգիական ծառայության պետ
 
Արմինե Հակոբյան - Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության հիդրոերկրաբանական հետազոտությունների բաժնի պետ։

  • Կիսվել: