Գազան հայտնել է վերջին 24 ժամում ավելի քան 150 զոհի մասին
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 150 մարդ Է զոհվել, մոտ 460-ը՝ վիրավորվել:
Այս մասին հայտնել Է Գազայի առողջապահական գերատեսչությունը:
Աղբյուրի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 459 վիրավոր և 153 զոհվածների մարմին։
Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ իսրայելական հարձակումների հետևանքով անհայտ թվով զոհերի աճյուններ էլ մնում են փլատակների տակ, փողոցներում և ճանապարհներին, իսկ շտապօգնության բրիգադներն ու փրկարարները հասանելիություն չունեն այդ հատվածներին:
Հաղորդագրության համաձայն՝ հակամարտության սրվելուց ի վեր Գազայում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 53 հազար 272-ի, իսկ վիրավորներինը՝ 120 հազար 673-ի։
Ընթացիկ տարվա հունվարին հաստատված հրադադարին հաջորդած ռազմական գործողությունների վերսկսումից հետո՝ մարտի 18-ից ի վեր Գազայում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 3 հազար 131-ի, վիրավորվել է 8632 մարդ: