կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վայոց ձորի մարզպետի կողմից հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած մեծ նվիրումի համար մի շարք զինվորականներ արժանացել են շնորհակալագրերի

Վայոց ձորի մարզպետի կողմից հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած մեծ նվիրումի համար մի շարք զինվորականներ արժանացել են շնորհակալագրերի

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարների հետ հունվարի 29-ին այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված N զորամիավորում և զորամասեր։

Շնորհավորելով զինվորականներին Բանակի օրվա առթիվ՝ մարզպետը բարձր է գնահատել մարտահրավերներով լի ժամանակահատվածում նրանց ներդրած ջանքները բանակի մարտունակության բարձրացման, բանակաշինության, պետության անվտանգության ապահովման գործում։Նա մաղթել է զինծառայողներին իրենց ազգանվեր առաքելությունում զգոնություն, հայրենիքին ծառայելու բարձր գիտակցում և անվտանգ ծառայություն։

Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանի կողմից հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած մեծ նվիրումի, արիության և անմնացորդ ծառայության համար մի շարք զինվորականներ արժանացել են շնորհակալագրերի։

 

  • Կիսվել: