Ռուսաստանը հարգում է ԱՄՆ շահերը և ակնկալում է նմանատիպ վերաբերմունք. Պուտին
Ռուսաստանը հարգում է ԱՄՆ-ի ազգային շահերը և ենթադրում է, որ իր ազգային շահերը կվերաբերվեն նույն կերպ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ամերիկացիները, ամերիկյան ժողովուրդը և ամերիկյան ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահը, ունեն իրենց սեփական ազգային շահերը։ Եվ մենք դրան վերաբերվում ենք հարգանքով՝ ենթադրելով, որ մեզ հետ նույն կերպ կվարվեն», - ասել է Պուտինը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք շփման կետեր նշմարվում են։
Նախագահը այս մասին հայտարարել է Սաիդա Մեդվեդևայի և Պավել Զարուբինի «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» վավերագրական ֆիլմում չներառված կադրերում, որը ցուցադրվել է «Ռոսիա» հեռուստաալիքով։
Վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է «Ռոսիա» հեռուստաալիքով մայիսի 4-ին։ Ֆիլմի նոր հատվածները հրապարակել է «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինը այսօր: