հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ ժամանող յուրաքանչյուր քաղաքացի ինքնամեկուսացման ծանուցագիր է ստանում

ՀՀ ժամանող յուրաքանչյուր քաղաքացի ինքնամեկուսացման ծանուցագիր է ստանում

Պարետի որոշման համաձայն՝ ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստանում են անհատական պաշտպանության միջոցներ՝ նոր դիմակներ և ձեռնոցներ։

Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի՝ ջերմաչափելով և կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։

Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական կետերում, ստորագրում է այն ու պարտավոր է պահպանել դրանով սահմանված կանոնները։

  • Կիսվել: