ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից

Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից

Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից:

Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ կապված ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով։

Հիշեցնենք, մայիսի 12-ին պետության սեփականություն էր դարձել Գուլոյանին և նրա կնոջը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող Առինջում գտնվող եւ դատական կարգով բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91 տոկոսը։

Ըստ մեղադրանքի՝ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։

  • Կիսվել: