հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը փակում է Ուկրաինայի հետ սահմանային 20 անցակետ

Ռուսաստանը փակում է Ուկրաինայի հետ սահմանային 20 անցակետ

Ռուսաստանի կառավարությունն օրինականորեն ապահովել է 20 չգործող անցակետերի փակումը, այդ թվում՝ Ուկրաինայի հետ նախկին սահմանին գտնվողների։ Այս մասին ասված է ՌԴ իրավական ակտերի պաշտոնական կայքում հրապարալկված համապատասխան կարգադրության մեջ:

Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «2025 թվականի օգոստոսի 1-ից փակել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին անցակետերը, որոնք ստեղծվել են Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև 1995 թվականի փետրվարի 8-ի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պետական սահմանով անցակետերի վերաբերյալ համաձայնագրի համաձայն՝ համաձայն համապատասխան ներկայացված ցանկի»:

Նշվում է նաև, որ ցանկում ներառված են 13 ավտոմոբիլային և յոթ երկաթուղային անցակետեր։ Դրանցից մի քանիսը գտնվում է Ռուսաստանի նոր շրջաններում։ Նշված բոլոր անցակետերը ներկայումս չեն գործում։

  • Կիսվել: