ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը

Պատգամավորներն օգոստոսի 14-ի ԱԺ նիստում քննարկել են Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ թեկնածուն արդյունավետ կկառավարի նշյալ հանձնաժողովը։

Ելույթում Դավիթ Ղազինյանը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ այդ պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ Թեկնածուն խոսել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգում, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում առկա խնդիրներից, անդրադարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։

Դավիթ Ղազինյանը, մտահոգիչ համարելով Հայաստանի բնապահպանական վիճակը, նշել է․ «Հատկապես Երևանում և մի շարք այլ բնակավայրերում օդի աղտոտվածությունը դարձել է մարդկանց կյանքի որակի վրա անմիջականորեն ազդող խնդիր»։

Ելույթի վերջում թեկնածուն նշել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել բոլորի հետ։

  • Կիսվել: