ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Մեկ գիշերվա ընթացքում Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաներ

Մեկ գիշերվա ընթացքում Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաներ

Մեկ գիշերվա ընթացքում Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաներ։  

երջին ամիսներին Երևանում սնկի նման ավելացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը ու կարծես թե պատվավոր առաջին հորիզոնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է։

Օգոստոսի 5-ին նշված վարչական շրջանում 10-ից ավելի ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել, իսկ տեղի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, կարծես թե մտադրություն չունեն այս արատավոր երևույթի դեմն առնելու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 33-ամյա Էդուարդ Օ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Lixiang» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիների ապակիները և 2 համարանիշները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 40-ամյա Կարեն Խ.-ն և հայտնել, որ գիշերն իրենց բակից գողացել են «Changan» մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Րաֆֆու փողոցի բնակիչ 36-ամյա Լևոն Ղ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Jeep» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները գողացել են։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 48-ամյա Վահե Պ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 41-ամյա Լիլիթ Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Բաբաջանյան փողոցի բնակիչ 41-ամյա Տիգրան Խ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» և «BYD» մակնիշի ավտոմեքենաների վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։ 

Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ անձնական ունեցվածքի գողություն հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ և պարզվում են տուժածներին պատճառված վնասի չափերը։

  • Կիսվել: