ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել. դասական «leveling down»

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել. դասական «leveling down»

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ 

«ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել:

Իսկ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը ակտիվ հեռախոսազրույցներ են ունեցել Սաուդյան Արաբիայի, Գվատեմալայի, Կոնգոյի, Քենիայի և շուրջ հարյուր այլ պետությունների առաջնորդների հետ:

Ի դեպ, հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին:

Մեր ԱԳ նախարարի վերջին զրույցը ամերիկացի պաշտոնյայի հետ եղել է պետքարտուղարի տեղակալի՝ Սթիվեն Բիգենի հետ:

Ես սա անվանում եմ դասական «leveling down»:

  • Կիսվել: