Մակունցն ու կոնգրեսական Հարիգանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր
Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր: