կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում նախատեսվում է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները. մինչև 2040 թ. այն նախատեսվում է հասցնել առնվազն 2000 ՄՎտ-ի

ՀՀ-ում նախատեսվում է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները. մինչև 2040 թ. այն նախատեսվում է հասցնել առնվազն 2000 ՄՎտ-ի

Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:

Փոփոխություններն առաջարկվել են՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թ. դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թթ. նվազագույն ծախսերով զարգացման պլանի արդյունքները՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները, ինչը հնարավորություն կտա ապահովել նվազագույն ծախսերով էներգիայի արտադրությունը, ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու մրցունակությունը և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից։

Նախատեսվում է նաև վերանայել արևային կայանների կառուցման Ռազմավարությամբ սահմանված հզորության սահմանաչափերը և սահմանել նոր հզորության սահմանաչափ էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցային պայմաններով գործող արևային կայանների համար:

  • Կիսվել: