ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան կանայք. վիճակագրություն

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան կանայք. վիճակագրություն

ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում COVID-19-ի դեմ իրականացված պատվաստումները՝ ըստ սեռի։

Այսպես՝ առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս, երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանայք՝ 45.2, տղամարդիկ՝ 54.8 տոկոս:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են՝ հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 835 816, երկրորդ դեղաչափ՝ 516 989: 

  • Կիսվել: