հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
 
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
 
Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։
 
Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Տավուշի, Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
 
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է։

  • Կիսվել: