ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։

Շիրակի մարզի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Զանգեր հատվածում, Տավուշի, Գեղարքունիքի (բացի Վարդենիսից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

 

  • Կիսվել: