ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ ՍԱՏՄ հետ համատեղ կազմակերպվեց մամլո ասուլիս և սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող քննարկում

ՀՀ ՍԱՏՄ հետ համատեղ կազմակերպվեց մամլո ասուլիս և սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող քննարկում

Ս․թ․ հունվարի 12-13-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2»[1]  և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում»[2] (ՄԱՎԵՏԱ) ծրագրերի աջակցությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպվեց մամլո ասուլիս և քննարկում սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ։

Հանդիպման նպատակն էր զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնել սննդամթերքի անվտանգության, անասնապահության և անասնաբուժության ոլորտներում առկա մարտահրավերներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։

Հանդիպումը մեկնարկեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար՝ Արմեն Հայրապետյանի ելույթով, ով ամփոփեց ՍԱՏՄ կողմից 2023 թվ․ ընթացքում կատարված աշխատանքը։ 

Երկօրյա քննարկման ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի անձնակազմի կողմից ներկայացվեցին անասնապահության և ՄԿՈՒ ոլորտների բարելավմանն  ուղղված նախաձեռնությունները, ծրագրային միջամտությունները, քննարկվեցին գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության բարձրացման համար անհրաժեշտ քայլերն ու ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրման գործընթացում կաթ վերամշակողների մոտ առաջացող խնդիրները։

Մամլո ասուլիսի և քննարկման ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրազեկվեցին վերոնշյալ ոլորտների առկա խնդիրների, բարեփոխումների և դրանց հաջորդող գործողությունների մասին։

 

[1]. «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողից՝ Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ:

 [2]. «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

  • Կիսվել: