կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ փոխվարչապետը ստացել է COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը

ՀՀ փոխվարչապետը ստացել է COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը

ՀՀ փախվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է՝ այսօր պատվաստվել է՝ ստանալով COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը։
 
«Ինչո՞ւ երրորդը․
 
1. Գիտակցում եմ, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք հանրային առողջության համար,
 
2. Ամենակարևորը՝ վստահում եմ առողջապահական ոլորտի մասնագետների ցուցումներին։
 
Սիրելի՛ քաղաքացիներ, իհարկե, հուրախություն բոլորիս, ներկայումս համաճարակային առումով լարված վիճակ չունենք, բայց չպետք է կորցնենք մեր զգոնությունը։
 
Եվս մեկ անգամ մեր ազգաբնակչությանը տեղեկացնում եմ, որ այն քաղաքացիները, որոնք հիվանդացել են, առողջանալուց 14 օր անց կարող են գնալ և պատվաստվել, ստանալ առաջին կամ երկրորդ դեղաչափը։
 
Առողջ եղեք»,- գրել է փոխվարչապետը Ֆեյսբուքի իր էջում:
 

May be an image of 2 people, people sitting and indoor

 

  • Կիսվել: