երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ ՊՆ ծառայողի կողմից Բերդ քաղաքում վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

ՀՀ ՊՆ ծառայողի կողմից Բերդ քաղաքում վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մայիսի 10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Արայիկ Զաքարյանի մահվան փաստով։

Մայիսի 9-ին, ժամը 21։15-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մինաս Կարապետյանը իր վարած Opel Astra մակնիշի 36 CՏ 068 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի փողոցում վրաերթի էր ենթարկել Ա. Զաքարյանին։ Վերջինս էլ տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի պաշտոնակատար Ղազարյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Կարապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/11/1154455/

  • Կիսվել: