ՀՀ նախագահը շրջայց է կատարել Կապանում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզային այցի ընթացքում, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Կապանում։
Կապանի համայնքապետը նախագահին ներկայացրել է քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Կապանի նոր կառուցվող քաղաքապետարանի վարչական շենքի շինարարության ընթացքի վերաբերյալ մանրամասներ։
Շրջայցի ավարտին նախագահն այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի նորաբաց տուն-թանգարան, ծանոթացել արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը։
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է նաև Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։


