ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ նախագահը հանդիպել է Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

ՀՀ նախագահը հանդիպել է Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան ներքին և արտաքին իրադրության վերաբերյալ, անդրադարձել վերջին տարիներին երկրում կատարված փոփոխություններին և բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Վահագն Խաչատուրյանը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: 

 

  • Կիսվել: