ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ նախագահին քննադատել են Եղիսաբեթ 2-րդ թագուհու աճյունի մոտ լուսանկարվելու համար. Daily Mail

ՀՀ նախագահին քննադատել են Եղիսաբեթ 2-րդ թագուհու աճյունի մոտ լուսանկարվելու համար. Daily Mail

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ ՀՀ նախագահը լուսանկարվել և զրուցել է օգնականների հետ, երբ այցելել է Վեսթմինսթերյան սրահ, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը:

Հաղորդվում է նաև, որ Վահագն Խաչատրյանը խոնարհվել է հանգուցյալ միապետի դագաղի առաջ, այդ ժամանակ, չնայած չլուսանկարելու մասին զգուշացմանը, նրան լուսանկարել են բջջային հեռախոսով: Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ Խաչատուրյանին լուսանկարողը ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանն է:

Ինչպես պնդել են ականատեսները՝ Հայաստանի ղեկավարը Վեսթմիսթերյան սրահում անընդհատ խոսել է:

Վահագն Խաչատուրյանի գործողությունները, ըստ աղբյուրի, հակասում են պալատի խիստ կանոններին, ըստ որոնց՝ արգելվում է լուսանկարել կամ տեսանկարահանել սրահը, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը և հարկավոր է հարգալից վարք դրսևորել:

 

  • Կիսվել: