ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ն մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց ժողովին

ՀՀ-ն մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց ժողովին

Հայաստանը մասնակցել է հուլիսի 2-3-ին կայացած Եվրոպական միության Արեւելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին:

Միջոցառումը, որին մասնակցում էին 400-500 երիտասարդ առաջնորդներ եւ ակտիվիստներ Եվրոպական աշխարհամասի տարբեր անկյուններից եւ հատկապես Արեւելյան գործընկերության երկրներից, այդ թվում եւ Հայաստանից, նպատակ ունի քննարկել Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ երիտասարդության քաղաքականության ոլորտում գործընկերության ընթացքը, խթանել երիտասարդների եւ քաղաքականություն մշակողների միջեւ երկխոսությանը եւ նպաստել փորձի փոխանակմանն ու հետագա համագործակցության կայացմանը:

Այս քննարկման առանցքային թեմաներն էին՝ «Երիտասարդների ներգրավվածությունը ԱլԳ-ում. ներկայի ուսումնասիրումը եւ ապագայի կողմնորոշումը», «Երիտասարդական քաղաքականության երկխոսության ապագան Արեւելյան գործընկերությունում» եւ «Խթանելով երիտասարդության զբաղվածությունը եւ ձեռներեցությունը»:

 

Քննարկմանը մասնակցել եւ ելույթով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման գլխավոր տնօրինության (DG NEAR) արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Լոուրենս Մերիդիթը, ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհելյին, ԵՄ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր փոխտնօրեն Կատարինա Մատերնովան, Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի տնօրենը եւ այլք, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրներում երիտասարդության քաղաքականության ոլորտը համակարգող նախարարությունների ներկայացուցիչներ (նախարարի տեղակալներ):

  • Կիսվել: