չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ-ն և ՌԴ-ն կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները. Գրիգորյան

ՀՀ-ն և ՌԴ-ն կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները. Գրիգորյան

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԼՀ խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի հարցին:

Գրիգորյանն ասաց. ՛՛Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, չհաջողվեց, բայց ռուսական կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են: Մենք կառավարության որոշումը ընդունել ենք, հիմա սպասում ենք նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել՛՛:

Նա նշեց նաև, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումից հետո կստեղծվի մի համակարգ և անձը անալիզ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում:

՛՛Ես հուսով եմ, որ այդ համակարգը կաշխատի ու մեր հայրենակիցները հնարավորություն կունենան առանց խոչընդոտի սահմանը հատելու՛՛,-հավելեց փոխվարչապետը:

  • Կիսվել: