երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իտալացի լրագրողը Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի ուղերձը

Իտալացի լրագրողը Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի ուղերձը

Իտալական Sportitalia պարբերականի լրագրող Տանկրեդի Պալմերին Լոս Անջելեսում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի երախտիքի խոսքերը։

Հայ վարորդը լրագրողի հետ զրույցում արտահայտել է իր հիացմունքն ու շնորհակալությունը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին։

«Շատ շնորհակալ եմ, որ դու մեր լավագույն ֆուտբոլիստն ես», – ասել է վարորդը։

Ի պատասխան՝ Մխիթարյանը ջերմորեն արձագանքել է. «Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ՝ լավ եք, և մի օր կհանդիպենք։ Հաջողություն»։

  • Կիսվել: