կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ն ցավակցություն է հայտնել Իրաքին՝ հիվանդանոցում հրդեհի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ

ՀՀ-ն ցավակցություն է հայտնել Իրաքին՝ հիվանդանոցում հրդեհի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ

Հայաստանը ցավակցություն է հայտնել Իրաքին՝ հիվանդանոցում հրդեհի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Իրաքում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն՝ այդ երկրում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մասնավորապես գրել է. "Հայաստանի դեսպանության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Դիկար նահանգի "Իմամ Հուսեին" հիվանդանոցում բռնկված հրդեհից տուժածների ընտանիքներին և հարազատներին, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ հիվանդներ, ովքեր բուժվում էին հիվանդանոցում:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին և մեր համերաշխությունն ենք հայտնում Իրաքի բարեկամ ժողովրդին այս ողբերգական իրավիճակում":

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է ավելի քան 50 մարդ:

 

  • Կիսվել: