երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը

«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը

Սերիա Ա-ի 36-րդ տուրում «Ինտերը» Թուրինում 2:0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։

«Ներաձուրիների» կազմում գոլ խփեցին Նիկոլա Զալևսկին և Կրիստյան Ասլանին։

«Ինտերի» հայտացուցակից դուրս էր մնացել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ապաքինվում է վնասվածքից։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը 77 միավորով։ 

  • Կիսվել: