երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հնդկական Akash ԶՀՀ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սպասվում է հուլիսին. IADN

Հնդկական Akash ԶՀՀ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սպասվում է հուլիսին. IADN

Հնդկաստանը հուլիսին Akash զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը կուղարկի Հայաստան, գրում է հնդկական IADN գործակալությունը:

Հիշեցնենք, որ Akash ԶՀՀ-ի առաջին մարտկոցը Հայաստան է ուղարկվել 2024 թվականի վերջին։

Ավելի վաղ Indian Defence Research Wing պարբերականը գրել էր, որ 15 զենիթային համալիրների գնումը Երևանին 720 մլն դոլար է արժեցել:

Akash համակարգը երկիր-օդ դասի հրթիռ է, այն մշակվել է 1983 թվականին, իսկ սպառազինության է ընդունվել 30 տարի անց։ Այն կարող է խոցել օդային թիրախները 4-ից 25 կմ շառավղով: Բնութագրերը մոտ են 1983-ի խորհրդային «Կուբ» հակաօդային պաշտպանության համակարգին:

  • Կիսվել: