կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ մուտք գործողները ոչ թե «տառապել» են որեւէ վարակիչ հիվանդությամբ, այլ նրանց մոտ եղել են ախտանշաններ. պարզաբանում

ՀՀ մուտք գործողները ոչ թե «տառապել» են որեւէ վարակիչ հիվանդությամբ, այլ նրանց մոտ եղել են ախտանշաններ. պարզաբանում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հրապարակումն այն մասին, որ ՀՀ սահմանային անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր, մի շարք լրատվամիջոցներում տարածվել է ոչ ճիշտ վերնագրով։ Այս մասին պարզաբանում է տարածել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

«Այս առումով հայտնում ենք, որ ՀՀ մուտք գործողները ոչ թե «տառապել» են որեւէ վարակիչ հիվանդությամբ կամ ունեցել են որեւէ ախտորոշում, ինչպես թյուրիմացաբար նշել են լրատվամիջոցները, այլ տվյալ անձանց մոտ գրանցված կլինիկական ախտանշանները կարող են վկայել որեւէ վարակիչ հիվանդության առկայության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: