ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողություն ու ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում՝ ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ: Վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում սանիտարահիգենիկ նորմերի պահպանման, մանրէազերծման աշխատանքների կատարման նկատամբ:  Վերահսկվում է նաև երեխաների և աշխատակիցների ջերմաչափումը՝ օրվա մեջ մի քանի անգամ:

Ստուգայցերից պարզ է դառնում, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը, էականորեն նվազել են խախտումները:

Մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ: Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ամեն օր ներկայացվում են պարետատուն:

  • Կիսվել: