երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ դրոշի մասին օրինագիծը դրական եզրակացություն է ստացել

ՀՀ դրոշի մասին օրինագիծը դրական եզրակացություն է ստացել

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթեցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: 

Ինչպես նշել է հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանը՝ առաջին ընթերցումից հետո կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որից հետո օրենսդրական փաթեթը լրամշակվել է:

Նա հավելլել է, որ ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկները օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Նշենք, որ օրինագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների մեջ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է: Առաջարկվում է պահանջ ամրագրել, ըստ որի` Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացված լինի հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:

 

  • Կիսվել: