ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հերթական չնաշխարհիկ, կիսվելու արժանի նորությունը տեխ համայնքից. Քերոբյան

Հերթական չնաշխարհիկ, կիսվելու արժանի նորությունը տեխ համայնքից. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում իր խոսքով՝ ՛՛հերթական չնաշխարհիկ կիսվելու արժանի՛՛ նորությունն է հայտնել տեխհամայնքից:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի հիմնադրած codesignal ընկերությունը ներգրավել է 50մլն դոլար ներդրում` ընկերության շուկայական արժեքը մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում քառապատկելով և հասցնելով 500մլն դոլարի։ C ռաունդն առաջնորդել է առաջնակարգ index ventures վենչուրային ֆոնդը։

Տիգրան Սլոյանն ինձ փոխանցեց, որ Հայաստանյան գրասենյակում բազմաթիվ նոր աշխատատեղեր սպասում են իրենց զբաղեցնողներին, որի մասին տեղեկությունը՝ այստեղ՛՛:

  • Կիսվել: