Հերիք եղավ, էլի. Միրզոյանը՝ Մարուքյանին
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որի վերնագիրը միջոցառումները վերացնելու մասին է:
Նա, մասնավորապես, նշեց. «Թվարկված են միջոցառումներ, որոնք չեն համընկնում ՀՀ կառավարության սահմանափակումներին, սա առաջարկությունների փաթեթ է, բայց ամենևին ոչ կոնկրետ միջոցառումների վերացման առաջարկ: Մեր գործընկերները հաճախ մեզ իրավաբանության դասեր են տալիս, իրավաբանության չգիտեմ որ կուրսի մագիստրատուրային հղում տալով, բայց այնուամանայնիվ, որ այնպես չլինի՝ մենք արգելք ենք հարուցում մեր գործընկերների լիազարությունների իրականացմանը, ամեն դեպքում կքվերակենք այս նախագիծը»:
ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքեց, թե՝ եթե չի համապատասխանում՝ մի դրեք. «Որ չի համատասխանում, ոնց եք դնում»:
Արարատ Միզրոյանը պարզաբանեց, որ թվարկված են միջոցառումներ, որոնք չկան այն որոշման մեջ, որտեղ իրենք այդ սահմանափակումը դրել են: «Հերիք եղավ, էլի»,-ասաց նա:
Նշենք, որ քվեարկության էր դրվել ԼՀ-ի նախագիծը, որին կողմ եղավ 14 պատգամավոր, դեմ՝ 77, ձեռնպահ՝ 15, որոշումը չընդունվեց:


