կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԲԸՄ-ն տոնում է Ֆրանսիայում ծավալած գործունեության 110-ամյակը՝ Արցախի իրավիճակի հստակ շեշտադրումով

ՀԲԸՄ-ն տոնում է Ֆրանսիայում ծավալած գործունեության 110-ամյակը՝ Արցախի իրավիճակի հստակ շեշտադրումով

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունը, վերջապես հնարավորություն է ունեցել անդրադարձ կատարելու Ֆրանսիայում Միության ծավալած գործունեության 110-ամյակին։ Համաշխարհային համավարակով և 2020թ.-ի 44-օրյա աղետաբեր պատերազմով պայմանավորված՝ այն փաստացի տեղի է ունեցել երեք տարի անց։
Համաժողովներից, գործնական ընթրիքներից և խմբային քննարկումներից բաղկացած երկօրյա միջոցառմանը ներկա են եղել մի շարք երկրներից ժամանած հյուրեր։ Միջոցառման նպատակն էր նաև Արցախում ՀԲԸՄ-ի մարդասիրական ջանքերին նպաստելու աջակցություն ստանալ ֆրանսիայի քաղաքական գործիչների, ՀԲԸՄ-ի հավատարիմ նվիրատուների և աջակիցների կողմից: ՀԲԸՄ Ֆրանսիայի վարչությունը համալրվեց նաև նոր անդամներով։

Հումանիտար օգնությունը որպես ժառանգած պատասխանատվություն

ՀԲԸՆ-ն հիմնադրվել է 1906 թվականին Կահիրեում, իսկ 1910 թվականին Մարսել քաղաքում բացել է Ֆրանսիայի առաջին մասնաճյուղը: Հետագա տասնամյակների ընթացքում Միությունը ջանք չի խնայել աղետի մեջ հայտնված հայ համայնքներին օգնություն ցուցաբերելու համար:

ՀԲԸՄ Գլոբալ աջակցության հիմնադրամի շնորհիվ՝ կազմակերպությունը վերջին տարիներին զինվեց նոր կարողություններով, որի շնորհիվ կարողացավ արձագանքել աշխարհի տարբեր կետերում ստեղծված արտակարգ իրավիճակներին, ներառյալ՝ Սիրիայի հակամարտության, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և 2020 թվականի Արցախյան աղետաբեր պատերազմի ժամանակ՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելով տեղական մակարդակում՝ տրամադրելով սնունդ, առաջին անհրաժեշտության սարքավորումներ, դեղորայք և բժշկական պարագաներ կամ երկարաժամկետ ֆինանսական օգնություն:

2022 թվականի դեկտեմբերից Արցախի հայերը Ադրբեջանի կառավարության կողմից ենթարկվել են շրջափակման՝ զրկված լինելով էլեկտրաէներգիայի, սննդի և բուժօգնության հնարավորությունից։ Ներկայում Գլոբալ աջակցության հիմնադրամի շնորհիվ՝ ՀԲԸՄ-ն ջանք չի խնայում խոցելի իրավիճակում գտնվող մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար:
ՀԲԸՄ նախագահն իր ազդեցիկ ելույթում խոսել է Արցախի և Հայաստանի նկատմամբ Միության հանձնառության շուրջ.

«ՀԲԸՄ-ի համար բարեգործությունը պարզապես առաքինություն չէ, այն բարոյական պարտականություն և հանձնառություն է», – նշեց նա։ «Եթե ֆրանսիահայերն այսօր համարվում են ինտեգրման իդեալական օրինակ, դա միայն նրանց քաջության ու համառության արդյունքը չէ: Դա նաև [Ֆրանսիայի ժողովրդի հետ] համերաշխության շնորհիվ է, որին Ֆրանսիայի Հանրապետությունն արձագանքեց՝ հարգանքի տուրք մատուցելով Մելինե և Միսաք Մանուշյաններին Փարիզի պանթեոնում ամփոփելով: Մեր միասնությունը անհրաժեշտ է առավել քան երբևէ, մեր եռանդը հրամայական է առավել քան երբևէ, մեր առատաձեռնությունը կենսական է առավել քան երբևէ: […] Պատմությունը մեզ բազմիցս սովորեցրել է, որ ապագան չի տրվում, այն պետք է կերտել: 110 տարի անց էլ ՀԲԸՄ-ն գոյություն կունենա իր ապագա սերունդների հետ միասին, որոնք կազմակերպության առաքելությունն իրականացնող ջատագովները կլինեն։ Այսօր Հայաստանի և Արցախի ապագան մեր առջև է, և մենք պետք է որոշենք հաղթող ենք դուրս գալի, թե ոչ», – հայտարարել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

  • Կիսվել: