ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԲԸՄ-ն 10 մլն դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀԲԸՄ-ն 10 մլն դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

#Aid4Artsakh նվիրատվությունների կրկնապատկման դրամահավաք արշավի նպատակն էր վեց շաբաթվա ընթացքում Արցախի և Հայաստանի համար 5մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ հավաքելը, և ՀԲԸՄ-ն պարտավորություն էր ստանձնել կրկնապատկելու ստացված գումարը մինչև 5 մլն դոլարը։ Այս մասին հայտնում են ՀԲԸՄ մամուլի ծառայությունից։

«Սակայն հայկական աշխարհի տարբեր անկյուններից ստացված արագ և մեծաքանակ նվիրատվությունների շնորհիվ նշաձողին հասանք 4 օրվա ընթացքում, ինչի հետևանքով դրամահավաքի կրկնապատկման բաղադրիչը ավարտվեց հոկտեմբերի 9-ի կեսգիշերին։

Այս պահին հավաքվել է 5 400 000 ԱՄՆ դոլար։ ՀԲԸՄ-ն իր կողմից ավելացնելու է 5 000 000 ԱՄՆ դոլար և 10 400 000 ԱՄՆ դոլար փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Բոլոր նվիրատվությունները փոխանցվելու են  «Հայաստան» համահայկական հիմնադրամին, և ստացված նոր նվիրատվությունները չեն կրկնապատկվելու:

Այս նախաձեռնության արդյունքում հավաքված գումարները ուղղվելու են քաղաքացիական բնակչության կենսական կարիքների ապահովմանը, մարդասիրական օգնության և կյանքեր փրկող շտապօգնության սարքավորումների ձեռքբերմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Զանգվածային օգնության այս ակնթարթային և բնական արձագանքը հզոր և սրտագին ուղերձ է վտանգի տակ գտնվողներին և այն մարդկանց, որոնց ընտանիքի անդամները պաշտպանում են իրենց ազգն ու հայրենիքի սահմանները: Այդ ուղերձն է՝ «Դուք մենակ չե՛ք, մենք ոտքի ենք կանգնում իբրև մեկ հայ ազգ»,- ասում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, արձագանքելով լուրին, նշել է․ «Խոսքեր չենք գտնում մեր շնորհակալությունը հայտնելու ՀԲԸՄ-ին՝ սեփական միջոցների հաշվին այս նվիրատվությունների կրկնապատկման նախաձեռնության, ինչպես նաև իր աշխարհասփյուռ հաղորդակցության զինանոցը գործի դնելու հետևանքով հին ու նոր, մոտիկ և հեռու նվիրատուների հետ գերարագ կապ հաստատելու համար։

  • Կիսվել: