կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը հետաքրքրվել է` ներդրումային ինչ կարիքներ ունի այս փուլում ՏԿԵ նախարարությունը

ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը հետաքրքրվել է` ներդրումային ինչ կարիքներ ունի այս փուլում ՏԿԵ նախարարությունը

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով նախարարության և Համաշխարհային բանկի սերտ համագործակցության կարևորությունը հատկապես ոռոգման ջրի ոլորտում։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը հետաքրքրվել է ոլորտում առկա իրավիճակից և շեշտել ՀԲ պատրաստակամությունը առաջիկա համագործակցության շուրջ։

ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է, որ այս փուլում նախարարությանն ու Ջրային կոմիտեին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն հայեցակարգային փաստաթուղթ մշակելու համար։

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ջրային ռեսուրսների կառավարման հարցերով ՀԲ պրակտիկայի ղեկավար Ուինսթոն Յուն հետաքրքրվել է, թե ինչ ծավալի փաստաթուղթ է մշակվելու, արդյոք արդեն կա ձևավորված աշխատանքային խումբ, և թե ներդրումային ինչ կարիքներ ունի այս փուլում ՏԿԵ նախարարությունը։ Նա նաև ընդգծել է աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտությունը, քանի որ այժմ կան համայնքներ, ֆերմերային տնտեսություններ, որոնք ջուր չեն ստանում։

Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ժամանակ ավելի մանրամասն քննարկել ջրային տնտեսության ոլորտում համագործակցության տեխնիկական հարցերը։

 

  • Կիսվել: