հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՊԵԿ նախագահն ու ՀԲ առաքելության ներկայացուցիչները քննարկել են պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի ընթացքը

ՊԵԿ նախագահն ու ՀԲ առաքելության ներկայացուցիչները քննարկել են պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի ընթացքը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին՝ քննարկելու պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) ընթացքը և համագործակցության առաջիկա ուղղությունները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով նրա առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման և թվայնացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, սահմանվել են առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի իրականացման ուղղությունները, մասնավորապես՝ մաքսային միասնական հաշվի ներդրման, սահմանահատման գործընթացների պարզեցման և արդիականացման, ինչպես նաև մաքսային համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառման հետ կապված ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով նախատեսվող հնարավոր համագործակցության ուղղություններին։

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջանահերթությունները՝ նոր էլեկտրոնային հարթակների և արհեստական բանականության գործիքների ներդրման նպատակով։

 

  • Կիսվել: