չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։ Այս տարի այն կնշվի հուլիսի 16-ին։

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո Որդին է:

  • Կիսվել: