կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Այն շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Վերջին 19 տարիների ընթացքում Վարդավառը ամենաշուտը նշել ենք 2008 թվականի հունիսի 29-ին, իսկ ամենաուշը՝ 2011 թվականի հուլիսի 31-ին։

Ամենազով Վարդավառը եղել է 2024-ի հուլիսի 22-ին, երբ Երևանում գրանցվել է ընդամենը +30.0 °C, իսկ ամենատաքը՝ 2011-ի հուլիսի 31-ին՝ +40.8 °C Երևանում։
Նույն օրը Մեղրիում գրանցվել է Հայաստանի երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43.7 °C»,- գրել է նա:

  • Կիսվել: