շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել

Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 18.15-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի պարեկները ծառայության ընթացքում Շատին բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մանիշի մի մեքենա: Արտաքին ստուգման ժամանակ բեռնախցիկի տեսանելի հատվածում պարեկները նկատել են «ԻԺ-17» որսորդական ողորկափող հրացան՝ խզակոթին 16 մմ տրամաչափի 6 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով և պարկ, որի մեջ կարմրախայտ ձկներ էին:

«ՎԱԶ-21214»-ի վարդենիկցի 33-ամյա վարորդը հայտնել է, որ հրացանն օրինական է, իսկ փամփուշտները զորամաս հանձնելու համար բերել էր մարտական դիրքերից, սակայն չի հանձնել: Հայտնել է նաև, որ ձկները որսացել են Արատես բնակավայրի գետից:

Վարորդը և համագյուղացի չորս ուղևորները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը և նշված անձինք ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: