շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտարարվեց անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների անուններ, որոնք կարող են մտնել ՊՆ շենք

Հայտարարվեց անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների անուններ, որոնք կարող են մտնել ՊՆ շենք

ՊՆ–ն հայտարարեց անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների անուններ, որոնք կարող են մտնել ՊՆ շենք։

ՊՆ ներկայացուցիչն առաջարկեց հարազատների 50 հոգանոց խմբին ներս մտնել նախարարություն, սակայն մի պահանջով, որ անկախ նախարարի հետ խոսակցության ելքից, պետք է բոլորը դուրս գան նախարարության շենքից: Հարազատներն էլ հայտնեցին՝ նախարարի հետ զրուցելուց հետո նոր կորոշեն՝ ՊՆ-ի մուտքը և ելքը բացել, թե ոչ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունից հաստատեցին տարածված ինֆորմացիան առ այն, որ նախատեսվում է գերիների հերթական խմբի վերադարձ։ Սակայն քիչ անց ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։ 

Այսօր նրանք հանդիպում էին պահանջում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կամ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։

  • Կիսվել: