չորեքշաբթի, հուլիս 17
17 / 7 / 2024
Հայտարարություն՝ ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ

Հայտարարություն՝ ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ

Կարևորելով հասարակական կարծիքը, քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում՝ Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել է ՆԳ նախարարին կից Հասարակական խորհրդի աշխատակարգը, հայտնում է ՆԳՆ-ն:

՛՛ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, և որոնք ունեն Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործունեության առավել արդյունավետ իրականացմանը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
• դիմում՝ խորհրդի նախագահ Վահե Ղազարյանի անունով (ձևը կցվում է),
• կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը,
• ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,
• հիմնավորում` Հասարակական խորհրդում ներգրավման վերաբերյալ (1.5-2 էջ),
• հակիրճ վերլուծություն՝ վերջին 3 տարիների ընթացքում Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4.5-5 էջ)։

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը:

Հայտերը պետք է ներկայացվեն հունիսի 25-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ ուղարկելով [email protected] էլփոստին:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ 010 596935 հեռախոսահամարով:

Դիմումի ձև՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: