շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի բժիշկներն այցելել են Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

«Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի բժիշկներն այցելել են Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

Սեպտեմբերի 29-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն են այցելել «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի բժիշկները, որոնք Նիդերլանդներում են գտնվում վերապատրաստման ծրագրով։ Այցը կազմակերպվել էր հայազգի բժիշկ Գարիկ Խաչատրյանի ջանքերով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։

Ներկաներին ուղղված բացման խոսքում դեսպանը շնորհակալություն է հայտնել Գարիկ Խաչատրյանին՝ «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնի հեռանկարային ծրագրերի համար ներդրած հսկայական ջանքերի, ինչպես նաև՝ բժիշկների վերապատրաստման հատուկ ծրագիրը մշակելու և իրականացնելու համար։

Տ. Բալայանը երախտիքի խոսք է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և, մասնավորապես, հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղին՝ ծրագրին ունեցած ակտիվ մասնակցության և ցուցաբերած ֆինանսական լուրջ աջակցության համար։

Հայ բժիշկները ներկայացրել են կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ավարտին քննարկում է ծավալվել ապագա ծրագրերի, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

  • Կիսվել: