հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Այսօր ես կրում եմ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման խորհրդանիշ քորոց-անմոռուկը. Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր

Այսօր ես կրում եմ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման խորհրդանիշ քորոց-անմոռուկը. Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր

Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, երբ 110 տարի առաջ սպանվեցին 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է  Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Սեդերը։

«Այսօր ես Պալատում (Ներկայացուցիչների-խմբ․) կրում եմ քորոց-անմոռուկ՝ ցեղասպանության զոհերի ոգեկոչման խորհրդանիշը»,- նշել է քաղաքական գործիչը։

Ստորև նա մեջբերել է Նիդեռլանդների բանագնաց Վան դեր Դոուսի՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված վայրագությունների մասին1915 թվականի նամակից մի հատված։

«Հայկական վիլայեթներում... ոչ մի հայ չի մնացել»,- նամակից մի հատված մեջբերել է Սեդերը։

  • Կիսվել: